Սուպերմոդել Իրինա Շեյքը պատմել է, որ թռչում է էժան ավիաընկերության օդանավերով` Instagram-ում համապատասխան լուսանկար հրապարակելով:
Իրինա Շեյքի խոսքով՝ ինքը ոչ թե մասնավոր ինքնաթիռներից է օգտվում, այլ Ryanair բյուջետային ավիաընկերության ինքնաթիռներից։ Սուպերմոդելը ցույց է տվել թեքահարթակի լուսանկար, որի աստիճանների վրա գրված է Low-Cost Airlines: Մոդելը բացատրել է, որ հոգ է տանում շրջակա միջավայրի մասին։
«Քայլ դեպի իրական կյանք՝ հանուն էկոլոգիայի»,- գրել է պոդիումի աստղը։
