Կիանու Ռիվզին նկատել են լոնդոնյան ռեստորանում Ալեքսանդրա Գրանտի հետ

Պապարացիները բացառիկ համատեղ լուսանկար են արել 60-ամյա Կիանու Ռիվզին սիրելիի՝ 52-ամյա Ալեքսանդրա Գրանտի հետ, հայտնում է People-ը։

Սիրահարները զբոսնել են Լոնդոնում, իսկ հետո ճաշել տեղի ռեստորաններից մեկում։ Աստղերն իսկապես երջանիկ տեսք են ունեցել։ Գրում է Fastnews.am-ը:

Ռիվզի երկրպագուներն ուրախացել են՝ հնարավոր է, որ դերասանն ու նրա ընտրյալը վերջապես պաշտոնականացրել են իրենց հարաբերությունները։ Հիշեցնենք, որ նրանք սկսել են հանդիպել 2011 թվականից, սակայն միայն ութ տարի անց՝ 2019 թվականին, նրանք հանրության առաջ հայտնվեցին որպես զույգ։