Քանյե Ուեսթը վերսկսել է պատերազմը Թեյլոր Սվիֆթի հետ

Կարծես թե Քանյե Ուեսթը փորձում է Թեյլոր Սվիֆթին կրկին սկանդալի մեջ ներքաշել։ Ռեփերը նոր գրառում է հրապարակել X սոցիալական ցանցում՝ նշելով երգչուհուն:

Քանյեն որոշել է կիսվել իր բլոգի բաժանորդների հետ, թե որոնք են, իր կարծիքով, պատճառները, թե ինչու իրեն թույլ չեն տալիս ելույթ ունենալ Super Bowl-ում։ Ցուցակում առաջինը Ջորջ Բուշի սևամորթ մարդկանց աջակցության բացակայությունն է եղել: Կարևոր գործոնների թվում նա նշել է նաև «Դարձրե՛ք Ամերիկան ​​կրկին մեծ» մակագրությամբ գլխարկը և այն ամփոփել Թեյլոր Սվիֆթով։

Ի դեպ, Գրեմմիի 67-րդ մրցանակաբաշխության նախօրեին Քանյեն արդեն փորձել է արտիստին կոնֆլիկտի մեջ ներքաշել։ Ինստագրամ սոցիալական ցանցում ռեփերը թողել է միայն մեկ բաժանորդագրություն՝ Թեյլոր Սվիֆթին։ Այս մասին նա առանձին հայտնել է իր պրոֆիլի Stories-ում։ Նա նաև հրապարակել է իր «Գրեմմի» արձանիկի լուսանկարը։ Նա գրառումը մակագրել է՝ «Շնորհակալություն, Գրեմմի, կառնավալի անվանակարգի համար»։