Քիմ Քարդաշյանի որդին հնչյունավորել է Angry Birds 3-ի հերոսի

Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ևս մեկ անդամ պատրաստվում է դեբյուտ ունենալ կինոյում։ Համացանցում լուրեր են հայտնվել այն մասին, որ Քիմ Քարդաշյանի հինգամյա որդին՝ Փսալմ Ուեսթը, հանդես կգա իր ձայնային դեբյուտով առաջիկա Angry Birds 3 անիմացիոն ֆիլմում:

Մինչ Paramount Pictures-ը կհայտարարեր ձայնային կազմի մասին, ընկերությունը հայտնել էր երրորդ մասի թողարկման ամսաթիվը: Angry Birds խաղի հիման վրա նոր նախագիծը կթողարկվի 2027 թվականի հունվարի 29-ին, ֆիլմի արտադրությունն արդեն սկսվել է։

Նոր մասում կվերադառնան ձայնային դերակատարներ՝ Ջեյսոն Սուդեյկիսը (Կարմիր), Ջոշ Գադը (Չակ), Ռեյչել Բլումը (Silverback) և Դենի Մաքբրայդը (Ռումբ): Նրանց կմիանան նոր աստղեր, այդ թվում՝ Էմմա Մայերսը, Քեկե Փալմերը, Լիլի Ջեյմսը, Ուոքեր Սքոբելը և այլն:

Ի դեպ, Փսալմը Քիմի առաջին երեխան չէ, ով հայտնվում է մեծ էկրանին։ 2023 թվականի հունվարին Nickelodeon-ը հայտարարեց PAW Patrol 2-ի բոլոր աստղերի դերասանական կազմի մասին: Մուլտֆիլմի երեք նոր կերպարներից մեկին հնչյունավորել է Նորթ Ուեսթը` միլիարդատիրուհու և Քանյե Ուեսթի ավագ դուստրը: