Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դստերը՝ 18-ամյա Շայլոյին, հանգստյան օրերին նկատել են Լոս Անջելեսի պարային ստուդիայի մոտ։ Համացանցը սկսել է երիտասարդ դերասանուհուն համեմատել իր մոր և նրա խորհրդանշական կերպարի հետ «Լարա Քրոֆթ» ֆիլմից, գրում է Daily Mail-ը։
Համացանցում հրապարակված լուսանկարներում Շայլոն հագել է հուդի, լայն սպորտային տաբատ և սպորտային կոշիկներ։ Կերպարում ուշադրություն է գրավել այն փաստը, որ Փիթի դուստրը մազերը հյուսել է հոլանդական հյուսքի տեխնիկայով։ Հենց դրանք են հիշեցրել Լարա Քրոֆթի սանրվածքը, որով Անջելինա Ջոլին ներկայացել է ֆանտաստիկ մարտաֆիլմում։

