Տոման և Պոնչը Իսպանիայից լուսանկարներ են հրապարակել

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն ու դերասան Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը հանգիստն են վայելում Իսպանիայում:

Տոման ինստագրամյան իր էջում կիսվել է լուսանկարներով:

Նշենք, որ նախորդ տարի Տոման իր «Տարա՜ն-տարա՜ն» մոնոներկայացման ընթացքում բացահայտեց, որ ինքն ու Պոնչն ամուսնացել են: Զույգն օրինականացրել է հարաբերությունները 2023 թվականին: