Դերասանուհի Լուիզա Ներսիսյանի և դերասան Հրանտ Թոխատյանի տանգոն մեծ արձագանք է ստացել համացանցում:
Լուիզա Ներսիսյանն ինստագրամյան իր էջում տարածել էր մի տեսանյութ, որտեղ ինքն ու Հրանտ Թոխատյանը պարում են, իսկ վերջում միանում է նաև նրանց դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը: Համացանցում օգտատերերը բազմաթիվ մեկանաբանություններ, ջերմ ու դրական խոսքեր են ուղղել զույգին, իսկ Հրանտ Թոխատյանին մաղթել առողջություն:
«Առողջություն Ձեզ, սիրելի Հրանտ Թոխատյան: Նոր դերերով շարունակեք ուրախացնել մեզ՝ Ձեր անդավաճան հանդիսատեսին»,- գրել են համացանցում:
«Աշխարհի ամենասիրուն զույգը»,- մեկնաբանություններում գրել է Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը: