Որքա՞ն արժեն Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգի տոմսերը

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել ամերիկացի հայտնի և սիրված երգչուհի Ջեննիֆեր Լոպեսը՝ ՋեյԼոն, համերգային ծրագրի շրջանակներում ժամանելու է Հայաստան։

Լոպեսը համերգ կտա Երևանում օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Իհարկե այս նորությունը մեծ անակնկալ էր երկրպագուների համար, ինչ-որ մի տեղ նաև անսպասելի, սակայն առավել անսպասելի կարող են լինել համերգի տոմսերի գները։

ArmLur.am-ը Ticket-am.com կայքից տեղեկացավ, որ Լոպեսի երևանյան համերգի տոմսերի գները սկսում են 35․000 ռուսական ռուբլուց։

Նշենք, որ 35․000 ոռւբլին վերածելով հայկական դրամի ստացվում է 159․658 դրամ և ընդգծենք այն հանգամանքը, որ սա ամենամատչելի տարբերակն է։ Բացի 35․000 ռուբլուց տոմսերը տարբեր արժեքների են։ Կան նաև 40․000, 50․000, 60․000 ռուբլի արժողությամբ տոմսեր, որոնք հավասար են 182․466, 228․068, 273․681 դրամի։