Վթարի է ենթարկվել գյումրեցի բլոգեր Գևորգ Կարապետյանը

Ապրիլի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա-Մարալիկ հատվածում ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով «Mercedes»-ով ավտովթարի է ենթարկվել հայտնի բլոգեր, գյումրեցի Գևորգ Կարապետյանը:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է ճանապարհից չհեռացված ձյունն ու մերկասառույցը ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է բախվեր մեկ այլ ավտոմեքենայի:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Ավտոմեքենան Գևորգ Կարապետյանը ավտոքարշակով տեղափոխել է անվտանգ վայր: