Սյուզան Մարգարյանը թոռնուհու հետ լուսանկարներ է հրապարակել

Քրիստոնեական ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Ծաղկազարդը, երգչուհի Սյուզան Մարգարյանը նշել է թոռնուհու և ընտանիքի մյուս անդամների հետ։ Գրում է BRAVO.am-ը:

Երգչուհին լուսանակարներ է հրապարակել Զաբելի հետ՝ հավատարիմ մնալով դստեր՝ Սիրուշոյի սկզբունքին. նա, սովորաբար, ամբողջությամբ ցույց չի տալիս երեխաների դեմքերը։

Կադրերից երեւում է, թե որքան ոճային են Սյուզան Մարգարյանն ու փոքրիկ Զաբելը և բարձր տրամադրություն ունեն։

«Բարի Ծաղկազարդ»,- լուսանկարներն այսպիսի մեկնաբանությամբ է հրապարակել երգչուհին: