«Մենք իրար հանդիպել ենք փոքր տարիքում, բայց ճանաչել հիմա». Անահիտ Մանուկյանի սիրո խոստովանությունն ու շնորհավորանքը՝ Հայկ Հովհաննիսյանին

Դերասանուհի Անահիտ Մանուկյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով սիրելիի՝ դերասան Հայկ Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձը:

«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր, իմ Հայկո:
Փոքր ժամանակ երբեք չէի մտածի, որ մեր տան կողքի տանը նշվող ծնունդը տարիներ հետո այսքան կարևոր կդառնա ինձ համար:
Այո, մենք իրար հանդիպել ենք դեռ փոքր տարիքում, ապրել կողք-կողքի, բայց ճանաչել հիմա»,- տեսանյութին կից գրել է Անահիտ Մանուկյանը»: