Նիհարում ենք կաթի օգնությամբ

Բոլորս էլ երազում ենք նիհարել՝ չցանկանալով հրաժարվել մեր սիրելի ուտելիքներից, սակայն դիետաներ սկսում ենք փնտրել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Սկսենք, թերևս, առավել տարածվածից՝ կաթնային դիետայից:
Կաթը պարունակում է կալցիում, որը շատ կարևոր է ոսկորների աճի և զարգացման համար: Հիշենք, որ Կլեոպատրան ընդունում էր կաթով լոգանք՝ փափուկ  և լավ մաշկ ունենալու համար: Կաթով լողանալ հարկավոր չէ, բայց դրա հաճախակի օգտագործումը լավ կանդրադառնա ձեր մաշկի վրա: Նիհարելու համար այս սննդակարգի բարդությունը նրանում է, որ սկզբից դժվար է դրան հարմարվելը, իսկ հետո դժվար է հրաժարվելը: Ձեզ ենք ներկայացնում ամենաարդյունավետ դիետան, որի շնորհիվ մեկ շաբաթում կարելի է ազատվել 4 կիլոգրամից։
Առաջին օր՝ 5 կարտոֆիլ և 1.5 լիտր կաթ
Երկրորդ օր՝ 100գրամ հավի կրծքամիս և 1.5 լիտր կաթ
Երրորդ օր՝ մսի արգանակ և 1.5 լիտր կաթ
Չորրորդ օր՝ ձկան արգանակ և 1.5 լիտր կաթ
Հինգերորդ օր՝ 1կգ միրգ և 2լիտր կաթ
Վեցերորդ և Յոթերորդ օր՝ միայն 2լիտր կաթ