«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը շուրջ 40 մլն դրամ է վերադարձրել կինոյի հիմնադրամին

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի ու կարիերայի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմին՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից տրամադրված աջակցությունը` շուրջ 40 մլն դրամ, ամբողջովին վերադարձվել է հիմնադրամի բյուջե։ 

Վերջին յոթ ամիսների ընթացքում ֆիլմը ցուցադրվել է Երևանում, Հայաստանի մարզերում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, եվրոպական տասնյակ երկրների՝ շուրջ 33 քաղաքներում, արժանացել ֆիլմասեր հասարակության ջերմ գնահատականին, նվաճել մրցանակներ:

Այս մասին տեղեկացնում է Orer.eu կայքը: