«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ Սեփխանյան

«Մենք արդեն 13 տարի է` միասին ենք ապրում, եղել ենք նույն կուրսից: Երկուսս էլ սովորել ենք ռեժիսուրայի կուրսում, ինքը լավ հասկանում է ինձ ու իմ զբաղվածությանը ըմբռնումով է մոտենում: Գաղտնիք չկա, ուղղակի սիրում ենք իրար: Իսկ իմ տնից երկարատև բացակայությունները կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են»,- MediaHubTV-ի եթերում՝ խոսելով իր և կնոջ հարաբերությունների մասին, կատակելով ասել է դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Գարիկ Սեփխանյանը: Գրում է Tert.am-ը:

«Երբ նոր էինք ամուսնացել, հեշտ չէր, միասին շատ դժվարություններ ենք հաղթահարել ու երևի հենց դա է ամրացրել մեր հարաբերությունները: Երկուսով միասին կարողանում ենք ինչ-որ խնդիրներ լուծել, երբ դու ես նեղված՝ ինքն է քո կողքին, ինքն է նեղված՝ դու ես իր կողքին:

Կինն այն մարդն է, ով քեզ ուժ ու ստիմուլ է տալիս քո որոշումների մեջ: Դա շատ կարևոր է, երբ ինչ-որ բան ես պլանավորում, կողքից պետք է մեկն, ով հավատում է քեզ ու վստահում, որ քո որոշածը ճիշտ է: Այդ դեպքում դու չես կարող լավ չանել այն, ինչ ուզում ես, որովհետև քեզ հավատում են»,- անկեղծացել է դերասանը: