«Երբ մարմինդ ասում է՝ չես կարող, իսկ սիրտդ լուռ հուշում է՝ հնարավոր է, անցել է 9 տարի, երբ դարձա Եվրոպայի չեմպիոն». Նազիկ Ավդալյան

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ վերհիշելով, որ 9 տարի առաջ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Նա իր հաղթանակի պահից լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.

«Երբ մարմինդ ասում է՝ «չես կարող», իսկ սիրտդ լուռ հուշում է՝ «հնարավոր է», այդ պահից ծնվում է իսկական հաղթանակի ճանապարհը։

Անցել է 9 տարի՝ ապրիլի 14-ից, երբ դարձա Եվրոպայի չեմպիոն։

Այսօր ես հիշում եմ ո’չ թե պարգևները՝ այլ ճանապարհը՝ դժվար, բայց թանկ ու երանելի։ Ձեր ամեն նամակ, ամեն խոսք ու ցուցաբերած ուշադրություն այս տարիների ընթացքում ինձ հիշեցրել են՝ այս ձեռքբերումը կարևոր է ոչ միայն ինձ համար։ Եվ շնորհակալ եմ ձեզ, որ օգնում եք այդ ամենի իմաստը չկորցնել»: