Ջոնի Դեփը լիովին անճանաչելի է Day Drinker ֆիլմի առաջին կադրում

Ջոնի Դեփի մասնակցությամբ Day Drinker ֆիլմի նկարահանումներից առաջին կադրն է հրապարակվել, հայտնում է New York Post-ը։

Այժմ հոլիվուդյան դերասանը, ով միլիոնավոր սրտեր է նվաճել կապիտան Ջեք Ճնճղուկի դերով, անճանաչելիորեն փոխակերպվել է։ Նա բառացիորեն ցնցել է երկրպագուներին իր կերպարանափոխությամբ՝ երկար մոխրագույն մազերով, հաստ մորուքով և նույնիսկ գունավոր լինզաներով: Այս կերպարում նրան իսկապես դժվար էր ճանաչել, բայց դա միայն հետաքրքրություն է առաջացնում գալիք նախագծի նկատմամբ:

Նոր ֆիլմը կպատմի զբոսանավի բարում աշխատողի անսպասելի ծանոթության մասին խորհրդավոր «սոմելյեի» հետ։ Երկու հերոսներն էլ ներքաշվելու են հանցավոր գործունեության մեջ։ Էկրաններին Դեփին կընկերակցի կկազմի Պենելոպե Կրուսը։ Ապագա բեսթսելլերը պետք է թողարկվի 2026 թվականին։