Ռեփեր Lil Nas X-ի դեմքի կեսը կաթվածահար է եղել

Հայտնի ռեփ կատարող Լիլ Նաս Իքսը դիմել է երկրպագուներին՝ իր առողջական վիճակի մասին տագնապալի նորություններ հայտնելու համար: Ռեփերին շտապ հոսպիտալացրել են անսպասելի ախտորոշմամբ՝ դեմքի աջ մասի ամբողջական կաթվածահարություն։

«Ես փորձեցի ժպտալ… Ես նույնիսկ չեմ կարող նորմալ ծիծաղել», – կիսվել է արտիստը տեսաուղերձում: Ավելի ուշ երաժիշտը նոր գրառում է հրապարակել, որում երկրպագուներին կոչ է արել չանհանգստանալ. «Ընկերներ, ես լավ եմ։ Դադարե՛ք անհանգստանալ։ Ես հիմա մի փոքր անսովոր տեսք ունեմ»։

Հիշեցնենք, որ Ջասթին Բիբերի հետ նման դեպք եղել է 2022 թվականին, նա նույնպես դեմքի աջ մասի կաթված է ստացել։ Նրա մոտ ախտորոշվել է Ռեմսի Հանթի համախտանիշ՝ հազվագյուտ հիվանդություն, որի դեպքում վիրուսը ազդում է դեմքի նյարդի վրա: