Ոճաբան, մոդել Մադոննա Հարությունյանն, ով բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ կիսվել է այն գրքերով, որոնք տպավորել են իրեն։
Մադոննան տեսանյութում նշել է, որ ինքը գրքեր շատ է կարդում։ Իր վրա տպավորութուն թողած գրքերի մասին Մադոննան նշել է, որ ցանկում կան այնպիսի գրքեր, որոնք այն մարդկանց համար են, ովքեր կյանքի ինչ-որ հատվածում կանգնել են մի կետի վրա և չեն կարողանում առաջ շարժվել։
Նշենք, որ վերջին շրջանում Մադոննա Հարությունյանը ոճային փոփոխություններ է կատարել, մասնավորապես՝ բարակեցրել է հոնքերը և առանձին տեսանյութում նշել, որ դա ավելի է նրբացնում դեմքը։