Ջեսիկա Ալբային Լոս Անջելեսում նկատել են հենակներով

Պապարացիները երկուշաբթի երեկոյան Ջեսիկա Ալբային ֆիքսել են Bird Streets գիշերային ակումբից դուրս գալիս: Գրում է Fastnews.am-ը:

Ապրիլի 14-ին Ջեսիկա Ալբան հենակներով գնացել է գիշերային ակումբ։ 43-ամյա դերասանուհին մասնակցել է Լոս Անջելեսի Bird Streets հաստատությունում կազմակերպված մասնավոր երեկույթին, որտեղից հեռացել է ուշ երեկոյան՝ շրջապատված անվտանգության աշխատակիցներով և պապարացիների տեսախցիկների հայացքի ներքո։ Ջեսիկան լայն ժպտացել է լրագրողներին։

Ալբան երեկույթին ներկայացել է առօրյա, բայց էլեգանտ հանդերձանքով՝ ուղիղ կապույտ ջինսե տաբատ, սև բլեյզեր՝ համադրված ատլասե կամի վերնաշապիկի և սև երկարաճիտ կոշիկներով: Արտաքին տեսքը համալրվել է Chanel-ի դասական պայուսակով։ Դերասանուհին բաց է թողել մազերը և հարդարել դրանք բաց ալիքներով, իսկ դիմահարդարման համար օգտագործել է ամենաբնական երանգները։

Թե որտեղ և ինչ հանգամանքներում է դերասանուհին վնասել ոտքը, հայտնի չէ. նրա պաշտոնական ներկայացուցիչները ոչինչ դեռ չեն հայտնել։ 

Նշենք, որ Ալբայի նոր հրապարակային հայտնվելը տեղի է ունեցել մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ նա ամուսնալուծվել է ամուսնուց՝ Քեշ Ուորենից։ Զույգն ամուսնացել է 2008 թվականին և ունի երեք երեխա՝ 16-ամյա Հոնորը, 13-ամյա Հեյվենը և 7-ամյա Հեյսը։

Իսկ մարտի սկզբին Ջեսիկան նոր սիրավեպի մասին խոսակցություններ բորբոքեց՝ հանրության առաջ հայտնվելով կատակերգու Ալեքս Էդելմանի հետ: