«Լինում են դեպքեր, երբ ուզում ես մենակ մնալ, բայց չես կարողանում: Ուզում ես մի տեղ գնալ ու հանգիստ նստել, աննկատ մնալ, բայց դա անհնար է, չես կարող:
Այս մասնագիտության մեջ նորմալ է, սովորում ես, չես կարող մտնել սուպերմարկետ և ոչ ոք քեզ չբարևի, չտեսնի կամ չնկարվի քեզ հետ:
Երբեմն ուզում ես ազատ լինել, կոպիտ ասած՝ հողաթափերով գնաս մի տեղ, շորտով տնից դուրս գաս, բայց չես կարողանում, որովհետև ուշադրության կենտրոնում ես:
Դու դառնում ես հասարակության մի անդամ, ում միշտ ուշադրություն ես դարձնում, չնայած դա նաև հաճելի երևույթ է, բայց երբեմն հոգնում ես»,- MediaHubTV-ի եթերում՝ խոսելով հայտնիության մասին, ասել է դերասան Գարիկ Սեփխանյանը: Գրում է Tert.am-ը: