RT-ի և «Ռոսիյա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջին անգամ պատմել է, որ ծնվել է առանց ձախ քներակի։ Այս հազվագյուտ անատոմիական շեղումը պատահաբար է հայտնաբերվել, երբ Մարգարիտան 30 տարեկան էր:
Սիմոնյանի խոսքով՝ բժիշկները սկզբում չէին հավատում հետազոտության արդյունքներին և շարունակում էին փնտրել զարկերակը, բայց ապարդյուն։ Հետագայում նա բազմիցս մասնագետներից զարմացած հավաստիացումներ է լսել այն մասին, որ ինքը, չնայած ախտորոշմանը, նա «կոգնիտիվ առումով պահպանված է»։
«Արդեն 15 տարի է, ինչ ինձ ասում են, որ նման բան չի կարող լինել, իսկ ես կամ։ Եվ այդ փաստն ինձ հույս է տալիս։ Չէ՞ որ Տիգրանի դեպքում էլ (Սիմոնյանի ամուսինը ՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, կոմայի մեջ է- խմբ․) բժշկությունն ասում է, որ շանսերը քիչ են։ Բայց բժշկությունը չգիտի, թե որն է Աստծո կամքը: Իսկ եթե նրա կամքն է, որ նա ոտքի կանգնի և վերադառնա մեզ մո՞տ»,- նշել է Սիմոնյանը։
Ավելի վաղ Սիմոնյանը պատմել էր ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի առողջական վիճակի մասին, որ հունվարից ի վեր կոմայի մեջ է: