Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը կիսվել է շատերի համար անակնկալ, բայց մտերիմների համար արդեն վաղուց հայտնի որոշմամբ՝ արդեն մեկ ամիս է՝ տեղափոխվել և բնակվում է Դուբայում։ Հայտնում է BRAVO.am-ը:
«Ասել, թե ինչո՞ւ, չեմ կարող, որովհետեւ մեծ հաշվով՝ չգիտեմ։ Որոշել էի վաղուց, բայց տեղափոխվել եմ կտրուկ, մեկ օրում ու մեկ որոշմամբ՝ հստակ ամսաթիվ ընտրելով ու վերսկսելով կյանքն իմ այդքան նորմալ դարձած հարմարավետության գոտուց դուրս։ Պարզապես արդեն չէի ուզում լինել այնտեղ, որտեղ կամ, չէի տեսնում առաջընթաց, մոտիվացիա, նորը չէի սովորում, չէի զգում իմ ուզած տարբերությունը, 10 տարի անց չէի ուզում ափսոսալ, որովհետև արդեն ափսոսում էի նախորդ 10 տարվա համար»,- Ինստագրամում գրել է նա։
Հայրապետյանն ուրախ է, որ շատ հեռու վայր չի մեկնել և կկարողանա արագ հասնել իր սիրելի Երևան. «Կգամ աշխատելու, իմոնց տեսնելու, ձագիս գրկելու, Սարյանով քայլելու… Ու էս գրածներումս այնքան տողատակեր կան, որ գիտեն հաշված հատուկենտները։ Ինչևէ, այսուհետ ունեք ևս մեկ հայ Դուբայում, ով շարունակում է իր գործունեությունը որպես հաղորդավար և ինստաակտիվիստ: Ունեմ նաև մեկ նոր աշխատանք, որի մասին շուտով նույնպես կպատմեմ»։