Հեյլի Բիբերը երկրպագուներին ուրախացրել է իր որդու՝ Ջեքի հետ հուզիչ լուսանկարներով, որոնք նա հրապարակել է Instagram սոցցանցում Զատկի տոնի առթիվ։
28-ամյա մոդելը և Rhode ապրանքանիշի հիմնադիրը կիսվել է մայրության հազվագյուտ պահով՝ գրկելով իր փոքրիկին, որը ծնվել է անցյալ տարվա օգոստոսին Ջասթին Բիբերի հետ ամուսնությունից։ Առաջին լուսանկարում Հեյլին պատկերված է՝ Ջեքին գրկում։ Նա կրում էր սպիտակ անթև զգեստ՝ ժանյակավոր դետալներով։ Հատուկ ուշադրություն է գրավել փոքրիկի հանդերձանքը՝ սպիտակ վերնաշապիկը և կապույտ նապաստակի պատկերով դեղին կոմբինեզոնը։
Իր գրառման մեջ Հեյլին նաև լուսանկար է տարածել անցյալ տարվա Զատիկից, երբ հղի էր։ Լուսանկարին տալով պարզ մեկնաբանություն՝ «Այս Զատիկն ընդդեմ նախորդ Զատիկի»։
Ջեքի ծննդյան օրվանից Հեյլին ակտիվորեն կիսվում է իր կյանքի մասին նորություններով։ Մարտին ևս նա հրապարակել էր լուսանկարներ, որտեղ նա ժամանակ էր անցկացնում իր փոքրիկի հետ, որը կրում էր սպիտակ կոմբինեզոն և կարմիր տրիկոտաժե գլխարկ: Ավելի ուշ նա նշել էր իր որդու յոթ ամսականը` գրելով. «Ժամանակը շատ արագ է թռչում»:


