Մարգո Ռոբին ծննդաբերությունից կես տարի անց լողազգեստով է նկարահանվել

Մեկ տարի էլ չի անցել, ինչ Մարգո Ռոբին առաջին անգամ մայր է դարձել։ Դիտելով պապարացիների լուսանկարները՝ դժվար է ասել, որ դերասանուհին վերջերս է լույս աշխարհ բերել իր առաջնեկին։

34-ամյա աստղին նկատել են Ավստրալիայի լողափին։ Ռոբին հագել է մոխրագույն բիկինի տոպ և բարձր գոտկատեղով ներքնազգեստ։ Նրան միացել են ընկերներն ու ամուսինը՝ Թոմ Աքերլին, հայտնում է People-ը։ Աստղի կազմվածքն անթերի տեսք ուներ։ Թեև այժմ նա դեռ վերականգնվում է ծննդաբերությունից հետո։

Հիշեցնենք, որ անցյալ ամառ հայտնի դարձավ, որ Ռոբին և նրա ամուսին Աքերլին սպասում են իրենց առաջնեկին։ Զույգը չի մեկնաբանել լուրը, սակայն դերասանուհին չի թաքնվել պապարացիներից։ Նոյեմբերին աստղերը որդի են ունեցել. տղայի անունը դեռ չի հանրայնացվում։