Ջենիֆեր Լոպեսը կնկարահանվի Ռոբերտ Զեմեկիսի նոր աշխատանքում

Ջենիֆեր Լոպեսը կրկին միավորվել է Netflix-ի հետ նոր օրիգինալ նախագծի համար: Նա կնկարահանվի Ռոբերտ Զեմեկիսի «Վերջին տիկին Փերիշը» գրքի ադապտացիայի մեջ:

2017 թվականին հրատարակված «Վերջին տիկին Փերիշը» բեսթսելլերը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով և նույնիսկ հայտնվել է Ռիզ Ուիզերսփունի գրքի ակումբի կարճ ցուցակում, հայտնում է IndieWire-ը։

«Տաղանդավոր Միստր Ռիփլի»-ի ոճով թրիլլերը պատմում է Էմբեր անունով մի խաբեբայի մասին, որը նախատեսում է մտերմանալ Դաֆնե անունով ազդեցիկ կնոջ հետ և ոչնչացնել նրա կյանքն ու ընտանիքը՝ միաժամանակ փորձելով գաղտնի պահել անցյալի սեփական գաղտնիքները: