Ջոնի Դեփը բանակցում է «Կարիբյան ծովի ծովահեններ» վերադառնալու համար

Ջոնի Դեփը կարող է վերադառնալ նավի ղեկին՝ որպես կապիտան Ջեք Ճնճղուկ։ Այժմ, երբ դերասանի «չեղարկումը» ավարտվել է, և նրա կարիերան վերելք է ապրում, նա պատրաստվում է կրկնել իր խորհրդանշական դերը:

Express-ը հայտնում է, որ Ջոնի Դեփը ակտիվ բանակցություններ է վարում «Կարիբյան ծովի ծովահենների» նոր ֆիլմում նկարահանվելու համար։ Disney-ի ղեկավարները բավականին պատրաստակամ են և համաձայն են նախագծի համար կանաչ լույս վառել: Ըստ ինսայդերների՝ գործարքը կարող է տեղի ունենալ շատ մոտ ապագայում։

«Սցենարն արդեն գրված է, և Դիսնեյը դա դիտարկում է որպես ֆրանշիզայի վերագործարկում, ինչը նշանակում է, որ դուռը լայն բաց կլինի Ջոնիի հետ հետագա մասերի համար, չնայած այն ամենին, ինչիմիջով նա անցել է», – ասել է գործադիրը:

Դեռևս փետրվարին հաղորդվում էր, որ «Կարիբյան ծովի ծովահենները» հանրահայտ ֆրանշիզայի պրոդյուսերները սկսել են պատրաստվել նոր մասի նկարահանմանը։