Ջասթին Բիբերին մեղադրել են դավաճանության մեջ՝ նոր գրառման պատճառով

Երգչուհի Megan Thee Stallion-ը և Ջասթին Բիբերը հայտնվել են սկանդալի կենտրոնում։ Երգչի երկրպագուները նրանց կասկածում են սիրավեպի մեջ։ Պատճառը արտիստի չափից դուրս ուրախ ժպիտն է աղջկա հետ համատեղ լուսանկարում։

27-ամյա երգչուհին իր ծննդյան օրը նշել է Լոս Անջելեսի ստրիպտիզ ակումբում։ Աղջկա ծննդյան տարեդարձը շնորհավորելու է եկել նա Ջասթին Բիբերը։ Նա համբուրել է աղջկա այտը և հիանալի ժամանակ անցկացրել։ Հեյթերները չեն կարողացել անտեսել այս փաստը և նշել են, որ աստղի ընկերակցությամբ երգիչը շատ ավելի երջանիկ տեսք ունի, քան կնոջ՝ Հեյլիի կողքին։

Բաժանորդներից մեկը Megan Thee Stallion-ի էջում գրել է.«Ջասթինը այդպես չի ժպտում իր կնոջը»։ Ինչին հոբելյարը գրել է. «Ոչ, նա սիրում է նրան»: Ինչ վերաբերում է Հեյլիին, նա իր հավանությունն է հայտնել տեղի ունեցածին՝ ամուսնու և երգչուհու համատեղ լուսանկարների տակ սրտի էմոջի տեղադրելով։