Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհուն

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը հրավեր է ստացել նկարահանվելու հոլիվուդյան ֆիմում։ Հայտնում է Tert.am-ը:

Հայ երգչուհու մասնակցությամբ ֆիլմը նկարահանվելու է ամերիկյան հեղինակավոր կինոարտադրողի կողմից՝ աշխարհահռչակ դերասանների ու աստղերի մասնակցությամբ։

Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն հունիսից։ Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհու կերպարը։

Ֆիլմը հայկական մոտիվներով չէ, այն հատուկ պատվեր է ամերիկյան արտադրողի կողմից, և նկարահանվում է ամերիկյան լսարանի համար։ Հայ երգչուհու մասնակցությամբ հոլիվուդյան ֆիլմի տեսարանները կնկարահանվեն Լաս Վեգասում, Հոլիվուդում և Լոս Անջելեսում։ Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է 2,5 մլն դոլար։