Սիրո արժեքը գիտի միայն ժամանակը

Հարվարդյան համալսարանի հոգեբանները պնդում են, որ սերն ունի 5 անցումային փուլ՝ սիրահարություն, զուգավորում, հիասթափություն, կապվածություն և իրական սեր: Հարաբերություններում վերջին փուլը՝ իրական սերը, զույգերի համար ամենից կարևոր ժամանակն է։ Բոլոր զույգերը չէ, որ հասնում են այդ փուլին։ Գիտնականներն անգամ գրկախառնությունների, համբույրների, սիրային զրույցների չափ են մշակել, որոնց շնորհիվ հնարավոր է պահպանել միմյանց նկատմամբ հետաքրքությունը: Նրանք խորհուրդ են տալիս արտահայտել սերը 2 անգամ ավելի քիչ, քան մենք ցանկանում ենք:

Լաֆոնտենը մի գեղեցիկ առակ ունի սիրո և ժամանակի վերաբերյալ. «Ժամանակին աշխարհի վրա գոյություն ուներ մի կղզի, որտեղ ապրում էին միայն զգացմունքներն ու երևույթները: Մի օր այդ կղզին սկսում է խորտակվել, և բոլորը փորձում են մի կերպ փրկվել: Զգացմունքներից ամենից շատը խուճապի է մատնվում Սերը: Նա օգնություն է խնդրում Տխրությունից, ով այնքան տխուր է լինում, որ ուշադրություն չի էլ դարձնում Սիրուն: Հետո Սերը դիմում է Ագահությանը, ով մերժում է օգնել նրան՝ պատճառաբանելով, որ կարող է փրկել միայն իր ունեցվածքն ու հարստությունը: Երբ սերը կորցնում է փրկվելու հույսը, մի անծանոթ ծերուկ բռնում է նրա ձեռքը, նստեցնում իր նավակն ու ապահով այլ կղզի հասցնում: Հասնելով տեղ՝ Սերը հարցնում է Գիտությանը՝ ով էր այն բարի ծերունին, և գիտությունը պատասխանում է՝ նա ժամանակն էր, որովհետև միայն ժամանակը գիտի սիրո իրական արժեքը»: