Նանուլի ծննդյան 15-ամյակն ու տարեդարձի ֆոտոշարքը

Երգչուհի Նանուլը նշել է ծննդյան 15-ամյակը։ Նա ֆոտոշարք է իրականացրել ու կիսվել ինստագրամյան հետևորդների հետ։

Նանուլի մայրը՝ պարուհի Վիկա Մարտիրոսյանն իր էջում հրապարակել է դստեր արխիվային տեսանյութերից՝ շնորհավորելով նրան.

«Այո, բալես, հիմա էլ չենք կարող քեզ հեքիաթներ պատմել: Դու արդեն մեծացել ես ու դարձել ես երգչուհի: Ես պաշտում եմ քեզ և քո տեսակը, ու շնորհակալ եմ Աստծուն, որ հենց դու ես իմ բաժինը: Դու միայն քայլիր առաջ՝ առանց ետ նայելու: Քո առաջ բացված է մի կանաչ ճանապարհ՝ ստեղծելու, արարելու և փայլելու համար: Իսկ մենք, ինչպես միշտ, հպարտ կանգնած ենք քո թիկունքին և քո հետևից կքայլենք՝ ուր էլ գնաս»: