Ինչպես արդեն հայտնել էինք, բրիտանացի երգիչ, երգահան, երաժիշտ, պրոդյուսեր և դերասան Էդ Շիրանը ներկայացրել էր նոր երգ, որտեղ մասնակցություն ունի նաև հայ երգիչ Անդին։
Անդին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում Էդ Շիրանի հետ լուսանկարներ է հրապարակել ու տեղեկացրել, որ երգը աննախադեպ հաջողություն է գրանցել տարբեր երկրներում։
«Azizam-ը երրորդ շաբաթն անընդմեջ շատ երկրների չարթերում առաջին հորիզոնականում է: Շնորհավորում եմ Էդ Շիրանին:
Նաև շնորհավորում եմ Իլյային և Սամանին, երգի հեղինակներին և ստեղծագործական պրոդյուսերական ամբողջ թիմին»,- գրել է Անդին։
Նա նաև տեղեկացրել է, որ տեսահոլովակում իր համագործակցությունը մեծ արձագանք է գտել երկրպագուների կողմից։



