78 տարեկանում մահացել է ազդեցիկ պրոդյուսեր Ռոյ Թոմաս Բեյքերը, ով աշխատել է աստղերի գալակտիկայի հետ, նա համագործակցել է Queen-ի, David Bowie-ի, Mick Jagger-ի և The Smashing Pumpkins-ի հետ։
Բեյքերի մահվան մասին հայտնել է The New York Times-ը։ Պրոդյուսերը հայտնի է Queen-ի լեգենդար Bohemian Rhapsody երգով: Բեյքերը և նրա թիմը կատարել են աշխատանք, որը մինչ օրս համարվում է եզակի: Բեյքերը նաև համարվում է երաժշտական տեսահոլովակի ձևաչափի առաջամարտիկ:
«Ցավում եմ, որ վերջին շրջանում կորել էր կապը Ռոյի հետ: Մենք պատկերացնում ենք, որ մենք բավական ժամանակ կունենանք վերականգնելու բարեկամությունը, և հանկարծ, մի օր, արդեն ուշ է դառնում: Շնորհակալություն Ռոյին այն հիանալի աշխատանքի համար, որ նա արել է մեզ համար և մեր ունեցած բոլոր զվարճալի պահերի համար: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Queen-ի կիթառահար Բրայան Մեյն իր բլոգում: