Ադրիանա Գալստյանի նուրբ և եթերային կերպարը

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը պարբերաբար հանդես է գալիս նոր ու հետաքրքիր ոճերով՝ առանձնակի ուշադրություն դարձնելով իր ինստագրամյան կերպարներին։ Դերասանուհին մեզ տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ իր ինստագրամյան էջը ոչ միայն լուսանկարներ տեղադրելու, ընկերների և այլ հետաքրքիր կայքերի հետևելու, այլև համագործակցության համար է։ Դրա միջոցով աշխատում է տարբեր բրենդների, խանութ-սրահների և online-shop կայքերի հետ։ Դերասանուհին կրկին թարմացրել է իր էջը՝ հրապարակելով նոր լուսանկար և տեսանյութ։ Նկարում դերասանուհին նուրբ մարմնագույն զգեստով է և նույն գույնի բարձրակրունկներով։ «Ամեն օրը նորաձևության ցուցադրություն է, իսկ աշխարը քո թռիչքուղին»,- լուսանկարին կից գրել է Ադրիանան։