«Մտածում էի, որ հեռվում խաղաղությունս կգտնեմ, բայց չգտա մինչև վերադառնալս». Մարջան Ավետիսյան

«Վերջին շրջանում ես դադարել եմ վախենալ բաներից, որոնցից առաջ վախենում էի՝ տարիքից, չհասցնել ապրելուց, չունենալ այս կամ այն բանը, վախենալ կորցնել ինչ-որ մարդկանց: Չգիտեմ՝ պատերա՞զմն է բթացրել շատ-շատ բաներ: Կարծում եմ՝ կարեկցանք, ապրումակցում տարական բաներն էլ մեր միջից դուրս եկան այն պատճառով, որ մենք արյունը շատ մոտ պլանից տեսանք: Դա պիտի ավելի շատ սրեր մեր մարդկայինը, բայց հակառակը եղավ:

Բացի այդ, մենք մեր հիշողությունն ենք կորցնում, դա շատ վտանգավոր բան է: Երբ պատերազմից հետո հասկացա, որ չեմ կարող ապրել մի երկրում, որտեղ մի խումբ մարդիկ կարող են հաշտ լինել կատարվածի հետ: Ես չեմ ուզում այդտեղ ապրել: Մտածում էի, որ հեռվում խաղաղությունս կգտնեմ, բայց չգտա մինչև վերադառնալս: Ու մտածում եմ, որ վերադարձա, որովհետև իմ վերքերն այստեղ են, ու այստեղ էլ պիտի մասնակից լինեմ այդ վերքերի բուժմանը»,- «Հայացք» հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը: Գրում է Tert.am-ը: