Երգչուհի Ալսուն Ինստագրամի իր միկրոբլոգում գրել է. «Ես երբեք անձնական պատմությունների կողմնակից չեմ եղել։ Անձնականը՝ անձնական է որոշակի պատճառով։ Բայց ինտերնետում դեռևս շատ լուրեր են տարածվում իմ և Յանի ամուսնալուծության մասին, որոնք իրականությանը չեն համապատասխանում։
Ահա թե ինչու որոշեցի հրապարակել այս գրառումը՝ այս թեման մեկընդմիշտ փակելու համար։ Ես և իմ նախկին ամուսինը՝ Յան Աբրամովը, պաշտոնապես ամուսնալուծվեցինք անցյալ տարվա օգոստոսին։
Դա դժվար որոշում էր և՛ ինձ, և՛ Յանի համար։ Ես ուրախ եմ, որ այսօր մեր միջև չկան տարաձայնություններ, թյուրըմբռնումներ, դժգոհություններ։ Մենք միասին ապրեցինք 18 տարի՝ լի բազմաթիվ երջանիկ պահերով։ Մենք հավերժ կապված ենք մեր հրաշալի երեխաների հետ։ Հենց նրանց ապագան է մեզ միավորում։
Մենք կշարունակենք հանդիպել, շրջապատել նրանց ուշադրությամբ և դաստիարակել նրանց բարեկամական մթնոլորտում, ինչպես վայել է մեծահասակներին, իմաստուն մարդկանց, ովքեր երկար կյանք են ապրել միասին, որպեսզի նույնիսկ ամուսնալուծությունից հետո կարողանանք պահպանել ջերմ և մարդկային շփումը։
Կյանքը հեշտ բան չէ։ Իզուր չեն ասում. «Կյանքը զբոսայգում զբոսանք չէ»։ Բայց հենց դա է այն հետաքրքիր դարձնում։
Ես շնորհակալ եմ Յանին մեր երեխաների համար, մեր միասին անցկացրած տարիների համար։ Նա շատ լավ և հոգատար հայր է մեր երեխաների համար, ով անսահման սիրում է նրանց և ամեն հարցում միշտ նրանց կողքին է ։ Ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել մեր կյանքում։ Այս թեման ՓԱԿՎԱԾ է։ Հաջողություն և երջանկություն բոլորին»։
Աղբյուրը`Panorama.am