«Ամենամեծ նվերն արդեն իմ կողքին է». դերասանուհի Անիտա Ավետիսյանը նշել է տարեդարձը

Դերասանուհի Անիտա Ավետիսյանը նշել է ծննդյան տարեդարձը: Նա ինստագրամյան իր էջում կիսվել է տարեդարձի առթիվ իրականացրած ֆոտոշարքով:

«Այսօր սկսվում է իմ նոր տարիքը՝ լի հրաշքներով։ Այս տարի իմ ծննդյան օրը տարբերվում է: Այս տարի ամեն ինչ փոխվեց, որովհետև ես գտա կյանքի մատուցած հրաշքներից իմ բաժինը։ Ամենամեծ նվերը արդեն իմ կողքին է։ Էլ ինչ է պետք մարդուն երջանկությունից ու մեծ սիրուց ավելի»,- լուսանկարներին կից գրել է նա: