Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը սոցիալական ցանցերի իր էջերում կարճ տեսանյութ է հրապարկել ավագ որդիների ու նորածին դստեր առաջին հանդիպումից։ Տղաների կակաչներով ներս մտնելուց հուզվում է նաև դերասանուհին։
Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ դերասանուհին երրորդ բալիկն է լույս աշխարհ բերել։
«Հիմա մենք առավել քան լիարժեք ընտանիք ենք։ Մեր ընտանիք քնքշություն եկավ. ծնվեց մեր դստրիկը՝ Էտնան»,-գրել էր դերասանուհին։