Նաոմի Քեմփբելն այլևս երբեք չի մասնակցի Met Gala-ին

90-ականների սուպերմոդել Նաոմի Քեմփբելը հայտարարել է, որ այլևս երբեք չի մասնակցի «Met Gala»-ին, որն ամեն տարի անցկացվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի կոստյումների ինստիտուտում։ Մոդելի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

54-ամյա Նաոմի Քեմփբելը YouTube-ում տեսանյութ է հրապարակել, որում պատմում է, որ չափազանց մեծ է միջոցառմանը մասնակցելու համար։ Մոդելի խոսքով, նա այլևս չի կարողանում հաղթահարել «Met Gala»-ին նախապատրաստվելու հետ կապված անհանգստություններն ու մտահոգությունները։

«Սա իմ վերջին Met-ն է։ Վերջինը։ Ես այլևս չեմ կարող… Ես չափազանց ծեր եմ։ Սա չափազանց շատ, չափազանց շատ անհանգստություն է ինձ համար։ Սա կարող էր լինել իմ 20-րդ կամ 21-րդ անգամը կարմիր գորգի վրա… Կարո՞ղ եք պատկերացնել», – ասել է սուպերմոդելը։

Գազետա.ռու-ն հայտնում է, որ 2025 թվականի Met Gala-ն տեղի կունենա մայիսի 5-ին։

Աղբյուրը`Panorama.am