Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը

Լույս աշխարհ է եկել դերասանուհի Եվա Զոհրաբյանի առաջնեկը: Այս մասին տեղեկանում ենք դերասանուհու ինստագրամյան էջից:

Նա նորածնի հետ հիվանդանոցից լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ փոքրիկին անվանակոչել են Արիա:

Հավելենք, որ Եվան ամուսնացել է 2021 թվականի նոյեմբերին: