Երգչուհի Քրիստինե Պեպելյանը կարծես տարեցտարի ավելի է երիտասարդանում։ Երգչուհու լուսանկարներին նայելիս ո՞վ կասի, որ նա 39 տարեկան է։
Երգչուհին թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հանդես գալով նոր, չափազանց գեղեցիկ կերպարով։ Նոր լուսանկարում երգչուհին ներկայացված է խոշոր պլանով՝ ի ցույց դնելով դիմահարդարի կատարած աշխատանքը։ Լուսանկարը նաև անչափ դուր է եկել Քրիստինեի ինստագրամյան հետևորդենրին, ովքեր մեկնաբանության դաշտում գովել և երգչուհուն ոգևորող խոսքեր են գրել։