«2019-ին Աստծո Օրհնությամբ պսակադրվեցինք». Ալինա Մարտիրոսյանն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ամուսնու՝ Կարեն Արայանի հետ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ նշեով, որ այսօր իրենց ամուսնության օրն է: 

«2019 թվականի ապրիլի 30-ին կանաչ Մեռոնով ու Սուրբ Խաչով Աստծո Օրհնությամբ պսակադրվեցինք»,- լուսանկարներին կից գրել է նա:

Նշենք, որ Ալինա Մարտիրոսյանն ունի մեկ որդի՝ Էմանուել Մարտիրոսյանն, ով բալետի արտիստ է, պարում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: