Լատվիան արգելել է Օրբակայտեի և Գորան Բրեգովիչի մուտքը

Լատվիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Քրիստինա Օրբակայտեի և սերբ երաժիշտ և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչի մուտքը երկիր։

Ըստ Վեստի.ռու-ի, Լատվիայի պետական ​​հեռարձակող LSM-ը հայտնել է, որ  Լատվիայի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել է՝  արտիստների ելույթները «չեն համապատասխանում երկրի ազգային շահերին»։ Լատվիայի հատուկ ծառայությունները նշել են, որ Օրբակայտեն և Բրեգովիչը ելույթներ են ունեցել Ղրիմում։ Բացի այդ, Բրեգովիչը հրապարակավ աջակցել է Ռուսաստանի գործողություններին։

Օրբակայտեն և Բրեգովիչը պլանավորում էին այս ամռանը համերգներով հանդես գալ Լատվիայում։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկու միջոցառումների տոմսերը դեռ վաճառվում են։

Քրիստինա Օրբակայտեն ունի երկու քաղաքացիություն՝ Ռուսաստանի և Լիտվայի։ Վերջինս նա ստացել է 2002 թվականին՝ որպես Լիտվայի քաղաքացիների թոռնուհի։

Աղբյուրը`Panorama.am