«Իսկական տղերքը» («Реальные пацаны») սերիալի դերասան Արմեն Բեժանյանը հայտնել է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել 140 միլիոն ռուբլու վնասի վերաբերյալ:
«Պերմի քաղաքական համակարգում ոչինչ չի փոխվում։ Ամեն անգամ ընտրություններից առաջ իմ նկատմամբ քրեական գործեր են հարուցվում․․․ Սկզբում 11 ծառ (երկու միլիոնի վնաս), հետո բաղնիքի հիմքը (կես միլիոնի վնաս), հիմա էլ 140 միլիոն՝ մանրախճի համար (այն երևի ոսկեզօծ է)», – գրել է նա «ВКонтакте» սոցցանցի իր էջում՝ պատմությունը մտացածին անվանելով:
«Կարած գործ է»,- ասել է Բեժանյանը ՌԻԱ Նովոստիին` մեկնաբանելով իր դեմ հարուցված քրեական գործը։
Բեժանյանը հայտնի է «Իսկական տղերքը» սերիալում Արմենի դերով։ 2019 թվականի սեպտեմբերին Բեժանյանը հաղթել է թիվ 6 միամանդատ ընտրատարածքում և դարձել Օսայի քաղաքային դումայի պատգամավոր։ 2024 թվականի աշնանը նա երկրորդ անգամ է վերընտրվել է այդ շրջանի դումայում։
ՌԴ Իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրից ստացված տվյալների համաձայն՝ Բեժանյանը ոչ մետաղական ռեսուրսներից երկրորդային հումքի վերամշակման «Տեմպ» ընկերության, «Գոսլեսխոզ» անտառտնտեսական ընկերության և «Վտորչերմետ» ՍՊԸ-ի հիմնադիրն է։