Թիմոթի Շալամեին և Քայլի Ջեններին միասին են նկատել

Հոլիվուդի ամենաշատ քննարկվող զույգերից մեկին կրկին միասին են նկատել. Թիմոթի Շալամեն և Քայլի Ջենները գնացել են բասկետբոլի խաղի։ The Daily Mail-ը հրապարակել է նրանց ռոմանտիկ լուսանկարները։

27-ամյա միլիարդատերը և 29-ամյա «Օսկար»-ի թեկնածուն լուսանկարվել են առաջին շարքերում նստած։ Գրեթե ամբողջ խաղի ընթացքում աղջիկը սիրեցյալին ամուր բռնել էր ձախ ձեռքից և նախաբազուկից, մինչ նրանք դիտում էին լարված խաղը։

Խաղի ժամանակ զույգը հազիվ է խուսափել անհարմար հանդիպումից Թիմոթիի նախկին ընկերուհի Լիլի-Ռոուզ Դեփի հետ, ով նույնպես այնտեղ էր իր երկրորդ կեսի հետ։ Ըստ լուրերի, դերասանուհին երկու տարի հանդիպել է «Դյուն» ֆիլմի աստղի հետ, այն բանից հետո, երբ նրանք զույգի դերում նկարահանվել են 2019 թվականի «Արքան» պատմական ֆիլմում։