Բեյոնսեի համերգի ժամանակ երկրպագուների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Բիյոնսեի երկրպագուները դաժան կռվի են բռնվել փոփ աստղի «Cowboy Carter» շրջագայության բացման ժամանակ Լոս Անջելեսում։ Կովբոյական գլխարկներով աղջիկները քաոս են առաջացրել VIP գոտում։

Daily Mail-ը հաղորդում է, որ մի խումբ կանայք լեզվակռիվ են սկսել։ Ապա գործի են դրել բռունցքները։ Աստղի երկրպագուները միմյանց գլխարկները պոկել են, սարքավորումները շրջել և հրել միմյանց։

Տղամարդկանց հաջողվել է դադարեցնել կռիվը։ Թե ինչն է եղել հակամարտության պատճառը, չի հաղորդվում։ Աստղն ինքը որևէ կերպ չի արձագանքել միջադեպին և շարունակել է ելույթ ունենալ այնպես, կարծես ոչինչ չէր պատահել։