Բրազիլիայի ոստիկանությունն ահաբեկչություն է կանխել, որ չարագործները ցանկանում էին իրականացնել ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի համերգի ժամանակ: Տեղեկությունը հայտնում է տեղի ոստիկանությունը։
Երեկ Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում կայացել Է Լեդի Գագայի անվճար համերգը, որին ներկա է եղել ավելի քան 2 միլիոն մարդ։
Ոստիկանությունը նշել է, որ իրավապահ մարմինները «Կեղծ հրեշ» օպերացիա են իրականացրել:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ չարագործները հավաքագրել են մարդկանց (մասնավորապես դեռահասների)` ինքնաշեն պայթուցիկ նյութերի և մոլոտովյան կոկտեյլների օգտագործմամբ հարձակումներ իրականացնելու համար: