Տաթևիկ Ադումյանը հրաժարվել է երկար վարսերից և գունափոխություն կատարել՝ ընտրելով մանուշակագույն երանգ: Դերասանուհին խոստովանել է, որ առաջին անգամ է այսպիսի կարճ սանրվածքով: Գրում է Bravo.am-ը:
Կտրուկ ոճափոխությունը նա մեկնաբանել է հետևյալ կերպ․ «Կյանքումս երբեք կարե չեմ կտրել։ Ինչո՞ւ որոշեցի նման փոփոխության դիմել, որովհետև ասում են, որ մազերդ կտրելով՝ թափում ես բոլոր հիշողություններդ և անցյալդ։ Ես վստահ եմ, որ հենց այդպես էլ լինելու է»։
Դերասանուհու խոսքերից կարելի է ենթադրել, որ ուզում է մոռանալ անցյալի մի շարք դրվագներ, երբ այժմ արդեն ամուսնալուծված է։ Տաթևիկը նաև զավեշտալի տեսանյութով է կիսվել ինստագրամյան «սթորիներում»՝ ակնարկելով, որ առաջին անգամ ամուսնացել էր փակ աչքերով։



