«Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունը մեկնեց Բազել

«Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Բազել: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը: Այնտեղ Պարգի առաջին բեմական փորձն է եղել: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է «Եվրատեսիլ 2025»-ի հայաստանյան պատվիրակ Պարգի «SURVIVOR» երգի հատուկ կատարումը՝ նվագախմբային տարբերակով։ 

Հիշեցնենք՝ մեր պատվիրակ Պարգը իր «Survivor» երգով ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 15-ին։ Մինչ այդ տեղի կունենա առաջին կիսաեզրափակիչը՝ մայիսի 13-ին, ժամը 23։00-ին՝  Առաջին ալիքով։