Երգչուհի Անահիտ Հակոբյանը ինստագրամյան իր էջում Աննա Եղոյանի երևանյան ելույթից լուսանկարներ է հրապարակել՝ պատմելով իրենց ծանոթության մասին:
«Երբ մասնակցում էի «Նոր Ալիքին», այնտեղ ծանոթացա չքնաղ Աննա Եղոյանի հետ, ում ջերմ աջակցությունն ամեն վայրկյան զգում էի ելույթներիս ժամանակ։
Այսօր Աննան ելույթ ունեցավ Երևանում, ես էլ նրա հատուկ հյուրն էի։ Աննան այնքան ջերմ ինձ ներկայացրեց՝ նշելով, որ իմ «Мой путь»-ը, կարծես, հենց իր երեկոյի համար է գրվել։
Ի դեպ, բեմից Աննան ուզում էր ինձ ներկայացնել ոչ թե որպես «Նոր Ալիքի», այլ որպես «Եվրատեսիլի» հաղթող… Ո՞վ գիտի՝ ինչ կլինի:
Խորը հոգով և շլացնող Աննա, շնորհակալ եմ այս անկեղծ երեկոյի և քո արվեստի համար։ Բեմում, ինչպես և կյանքում, դու պարզապես ֆանտաստիկ ես»,- գրել է երգչուհին:



