ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանգ չի առնում. արհեստական բանականության միջոցով Հռոմի պապի կերպարով ստեղծված սկանդալային լուսանկարի տարածումից կարճ ժամանակ անց Թրամփն այլ կերպարով է ներկայացել։ Այս անգամ Սպիտակ տունը տարածել է ԱՄՆ նախագահի՝ «Աստղային պատերազմների» ոճով ստեղծած լուսանկարը՝ որպես մկանուտ ջեդայ: Նա իր ձեռքերում պահում է լուսարձակող սուր, իսկ ետին պլանում պատկերված են արծիվներ և ԱՄՆ դրոշներ, գրում է Bild-ը:
«Մայիսի 4-ի կապակցությմաբ շնորհավորում ենք բոլորին, այդ թվում՝ ձախակողմյան խելագարներին, որոնք այդքան ջանում են մեր գալակտիկա վերադարձնել սիթներին (ջեդայների թշնամիներն են), մարդասպաններին, նարկոբարոններին, վտանգավոր բանտարկյալներին և MS-13 հանցախմբի անդամներին», – գրել է Սպիտակ տունը լուսանկարի տակ։
Միացյալ Նահանգներում մայիսի 4-ը համարվում է «Աստղային պատերազմների» ոչ պաշտոնական օր: